

Ծրագրի մասին
Ի՞նչ է իրենից ներկայացնում Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության ծրագիրը
Ծրագիրն իրակացվում է Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիայի (ԵՎՄԱ) կողմից սոցիալական ձեռներեցության մասին իրազեկության բարձրացման և Արևելյան գործընկերության տարածքում սոցիալական ներդրումների մեծացման նպատակով:
Նպատակներ
Ծրագիրը նպատակ ունի զարգացնել սոցիալական ներդրումների էկոհամակարգը Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում, ի վերջո հանգելով ավելի կայուն և ավելի ընդգրկուն հասարակության ձևավորմանը:
Մենք դրան հասնում ենք տարատեսակ իրազեկման ծրագրերի, սոցիալական նորարարությունների խթանման ինչպես նաև քաղաքականություն մշակող և որոշում կայացնողների հետ փոխանակումների միջոցով: Արդյունքում, քաղաքացիական հասարակական կազմակերպությունները և սոցիալական ձեռնարկությունները ստանում են սոցիալական ներդրումներ՝ ավելի կայուն դառնալու և սոցիալական դրական ազդեցություն ունենալու համար:
Ծրագրի նպատակները ներառում են․
- Իրազեկության բարձրացում և սոցիալական նորարարության խթանում։
- Քաղաքականության շուրջ երկխոսություններ և ներգրավվածություն։
- Տեղական սոցիալական ներդրողների, սոցիալական ձեռներեցների, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և ազդեցություն ունեցող ֆոնդերի ներգրավում։
- Սոցիալական վենչուրային ֆոնդերի հիմնում։
Ի՞նչ ենք մենք անում
Դրան հասնելու համար, մենք կներգրավենք տեղական սոցիալական ներդրողներ, սոցիալական ձեռնարկատերեր, սոցիալական կազմակերպություններ, ազդեցություն ունեցող ֆոնդեր, ինպես նաև Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում գործընկեր կազմակերպություններ և կկիսվենք հանրության գիտելիքներով և փորձով:Ծրագիրը նաև ֆինանսական աջակցություն կտրամադրի տարածաշրջանում նոր վենչուրային մարդասիրական ֆոնդերի ստեղծման համար:
Մեր գործընկերները


Impact Hub Yerevan
Impact HUB Yerevan-y Հայաստանում հիմնադրվել է 2016թ.-ին և հանդիսանում է ամբողջ աշխարհում գործող 100+ Impact Hubs-ի մի մաս: Իր հիմնադրման օրվանից, Impact HUB Yerevan-ը նախագծել և իրականացրել է 20+ ծրագիր, հյուրընկալել է ավելի քան 400 կրթական դասընթացներ և միջոցառումներ, իսկ այժմ հյուրընկալում է ավելի քան 220 անդամ՝ 100-ից ավել նախագծերով, որոնք ներկայացված են Հայաստանի բոլոր ոլորտներում:
Այն իր ձեռներեցներին և նորարարներին տրամադրում է ցանցային լայն հնարարվորություններ, ռեսուրսներ, կրթական ծրագրեր և միջոցառումները՝ և այս ամենը ոգևորող տարածքում: Impact HUB-ը նաև սոցիալական ինովացիոն ինկուբատոր է և բազմամայա փորձ ունի ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի նախագծման և իրականացման գործում, որտեղ կրթության, ցանցային հնարավորությունների և տարբեր ռեսուրսներից օգտվելու միջոցով նրանք աջակցում են սոցիալական նախագծերը՝ ծրագիրը գաղափարից դեպի իրագործման, այնուհետև ազդեցության վերածելու գործում:
EVPA
Եվրոպական վենչուրային մարդասիրական ասոցիացիան նույն տեսլականն ու ընդհանուր նպատակներ ունեցող կազմակերպությունների ակտիվ համայնք է, որի հիմնական նպատակն է ստեղծել դրական հասարակական ազդեցություն՝ նոր ներդրումներ կատարելու միջոցով:
2004 թ. Բրյուսելում հիմնադրված EVPA հպարտ է Եվրոպայում այս շարժման նախաձեռնությունը ստանձնելու համար:Տարիներ շարունակ նրանք նպաստում են ազդեցության էկոհամակարգերի բարգավաճմանը և աճող շուկաներում սոցիալական ներդրողների, հիմնադրամների, ընկերությունների և քաղաքականություն մշակողների ներգրավմանը՝ սոցիալական նորարարությունները աջակցելու և դրանց դերն ու ազդեցությունը առավելագույնի հասցնելու համար:
