Հայկական ճամբար

Armenian Camp

Հայաստանյան 35 սոցիական ձեռնարկություններ 186 միլիոն դրամի չափով ֆինանսական աջակցություն են ստացել ԵՄ ֆինանսավորմամբ COVID-19-ի աջակցման ֆոնդի կողմից։ Մենք ցանկանում ենք պատմել նրանցից մի քանիսի մասին, ովքեր ցուցաբերել են ներդրումային պատրաստվածության որոշակի մակարդակ։ Դրանց թվում է Հայկական Ճամբարը, որն արժանիորեն ներկայացվել է Եվրոպական վենչուրային բարեգործական ասոցիացիայի (EVPA) կայքում։

Հայկական ճամբարի մասին ավելին հիմանալու համար կարող եք դիտել այս տեսանյութը, որտեղ կհանդիպեք հիմնադիրներ Սամվելին և Վարդուհուն, ինչպես նաև նրանց կամավորներին և հյուրերին։

Սամվել Ռոստոմյանը եւ Վարդուհի Արամյանը 2000-ականներին հիմնել են Հայկական ճամբարը՝ որպես հաշմանդամություն ունեցող անձանց ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ ժամանցի ռեսուրս: Իր աշխատանքն ավելի կայունացնելու համար ավելի ուշ այն սկսեց գործել որպես սոցիալական ձեռնարկություն։ Այդ ժամանակվանից Հայկական ճամբարը սկսել է աճել ու զարգանալ՝ ձգտելով ընդլայնել իր ծառայություններն ու մեծացնել հաճախորդների թիվը։ 2020թ․-ից Հայկական ճամբարը գործում է որպես հանգստյան գոտի։

 

Այսօր Հայկական ճամբարն առաջարկում է հիանալի հարմարություններ, որոնք հնարավորություններ են ստեղծում ներառական զբոսաշրջության համար` այնպիսի բացօթյա սպորտաձեւերով, ինչպիսիք են կայակինգը, վիդշերֆինգը, ինչպես նաև բացօթյա խաղեր՝ պինգ-պոնգ և այլն։ 

Նրանք հյուրընկալում են ինչպես վճարովի հաճախորդների, այնպես էլ հաշմանդամություն ունեցող անձանց: Նաև աշխատում են իրենց տեղական համայնքների հետ՝ շրջակա գյուղերի երեխաներին սովորեցնելով լողալ, ինչպես նաև ներգրավելով Սևանա լճի ափի մաքրության աշխատանքներում։

Նրանց նպատակասլացության և ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համագործակցություն հանուն սոցիալական աջակցության» ծրագրի աջակցության շնորհիվ Հայկական ճամբարը Սևանա լճի հազվագյուտ վայրերից մեկն է, որն այժմ գործում է ողջ տարին՝ ոչ միայն դասական տուրիստական սեզոնին։

Ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելեք նրանց կայքը:

 

 

 

 

Հայկական ճամբարի ազդեցությունը

2021թ․-ին Հայկական ճամբարը հյուրընկալել է ավելի քան 5,000 այցելու։

2019թ․-ից իրականացվել են երեք էկո-ճամբարներ՝ ավելի քան 300 երիտասարդների մասնակցությամբ։

Ապագայի ծրագրեր․ ընդլայնել ճամբարը և ստեղծել ձմեռային այգի՝ հնարավորություն ունենալով հյուրընկալելու ավելի շատ այցելուների՝ նույնիսկ ձմռանը։