COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդից դրամաշնորհ է տրամադրվել տեղական 35 ձեռնարկության

Հայաստանյան 35 սոցիալական ձեռնարկություն COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի կողմից ընդհանուր 186 միլիոն ՀՀ դրամ ծավալով ֆինանսական աջակցություն է ստացել:

Հայաստանյան 35 սոցիալական ձեռնարկություն COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի կողմից ընդհանուր 186 միլիոն ՀՀ դրամ ծավալով ֆինանսական աջակցություն է ստացել: Սոցիալական բիզնեսները ստացված միջոցներն ուղղելու են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարմանը և նրանց հետագա հզորացմանը։

Սեպտեմբերի 11-ին Իմփաքթ Հաբ Երևանի գրասենյակում տեղի ունեցավ դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակում աջակցություն ստացած ձեռնարկությունները ներկայացրին նրանց արտադրանքն ու ծառայությունները։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ով իր ողջույնի խոսքի ընթացքում ասել է․ “Ես մեծ հարգանք եմ տածում այստեղ գտնվող բոլոր սոցիալական ձեռնարկությունների հանդեպ, ովքեր հրաշալի աշխատանք են տարել։ Տեսնում եմ, թե նրանք որքան ստեղծարարություն և ճկունություն են դրսևորում։ Սոցիալական ձեռնարկությունները և ՀԿ-ները շատ ավելի ճկուն են, քան կառավարչական մարմինները, նրանք շատ ավելի արդյունավետ են և ավելի արագ են աշխատում”։

COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդը գործարկվել է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» տարածաշրջանային նախագծի շրջանակում։ Մրցույթի արդյունքում ընտրվել են ՀՀ բոլոր մարզերում գործող տարբեր բիզնես նախաձեռնություններ, որոնց միավորողը գործունեության սոցիալական բաղադրիչն է։

Ողջույնի ելույթներից հետո դրամաշնորհ ստացած ձեռնարկությունների հիմնադիրներին հանձնվեցին ֆինանսական աջակցությունը խորհրդանշող վկայականները։

Ծրագրի թիրախում սոցիալական ձեռներեցությունն է։ Աջակցությունն ուղղելով սոցիալական ուղղվածությամբ բիզնես համայնքին՝ ծրագիրը ոչ միայն սատարում է մարզային փոքր և միջին բիզնեսին, այլ նաև կայունություն հաղորդում այն սոցիալական խնդիրների լուծման գործընթացներին, որ իրենց ուսերին են վերցրել այդ ձեռնարկությունների հիմնադիրները։ 

Սոցիալական ձեռնարկատիրությունների ստեղծման հիմնական նպատակներից մեկը սոցիալական նախաձեռնությունների ֆինանսական անկախությունն է։ Սակայն Հայաստանում դեռևս նոր զարգացող այս ոլորտը շարունակում է կախված մնալ միջազգային դոնորների աջակցությունից, ինչը ռիսկեր է պարունակում ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական ազդեցության տեսանկյունից։ Ծրագրով նախատեսված միջոցառումներն ուղղված են նաև այս խնդրի լուծմանը։

«Մենք կարծում ենք, որ միայն դրամաշնորհներով աշխատող սոցիալական ձեռնարկությունները չեն կարող ունենալ կայուն բիզնես և, հետևաբար, չեն կարող ունենալ էական սոցիալական ազդեցություն: Այդ է պատճառը, որ ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է իրականացնել տեղական սոցիալական ձեռնարկությունների կարողությունների զարգացման գործընթացներ, որի արդյունքում նրանց հնարավորություն են ստանում ներդրումներ ներգրավել և ֆինանսական անկախություն ու կայունություն ապահովել», – ասաց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Անի Բաբումյանը:

Կարևորելով ներդրողների հետ աշխատանքն ու գիտակցելով ոլորտային առանձնահատկությունները՝ ծրագրի շրջանակում կստեղծվի նաև սոցիալական ձեռներեցության զարգացման ներդրումների ֆոնդ, ստեղծելով ենթակառուցվածք, որը կխթանի այս ոլորտում ներդրումների հոսքերն ու կդառնա կապող օղակ սոցիալական բիզնեսի և պոտենցիալ ներդրողների միջև։

Ստորև կարող եք ծանոթանալ 35 դրամաշնորհառուների և նրանց ինովացիոն սոցիալական ձեռնարկությունների հետ։

MIASSINE FOUNDATION

Գյումրի, Շիրակի մարզ

֏ 6,056,746 | € 10,607

Առաքելություն: Գյումրիի խոցելի խմբերի երիտասարդներին աջակցության տրամադրում աշխատանքի տեղավորման և առաջխաղացման հարցում։

Miassine Foundation
GWOOG

GWOOG LLC

Գյումրի, Շիրակի մարզ

֏ 5,532,500 | 9,689

Առաքելություն: Գյումրիում զբոսաշրջության զարգացում և տեղական արտադրանքի, ֆերմերների, մատակարարների աշխատանքի խթանում։

CARITAS-AREGAK CHARITY FOUNDATION

Գյումրի, Շիրակի մարզ

֏ 3,350,000 | € 5,867

Առաքելություն: Ներառականության խթանում, առողջական խնդիներով երիտասարդներին աջակցության տրամադրում։

CARITAS-AREGAK CHARITY FOUNDATION
NGO CENTER CIVIL SOCIETY DEVELOPMENT NGO (TUC)

NGO CENTER CIVIL SOCIETYDEVELOPMENT NGO (TUC)

Դսեղ, Լոռու մարզ

֏ 5,605,000 | € 9,816

Առաքելություն: Դսեղում էկոտուրիզմի և մշակութային տուրիզմի խթանում և անտառապահպանություն։

S/E RUZANNA DANIELYAN (APRICOT)

Վանաձոր, Լոռու մարզ

֏ 5,140,000 | € 9,002

Առաքելություն: Աշխատատեղերի ստեղծում առողջական խնդիրներ ունեցող անձանց և սահմանային գոտում ապրող կանանց համար։

S_E RUZANNA DANIELYAN (Apricot)
Visit Lori

VISIT LORI LLC

Շահումյան, Լոռու մարզ

֏ 5,375,000 | € 9,413

Առաքելություն: Համապատասխան կրթության տրամադրում և աշխատանքի տեղավորում Լոռիի (Օձուն, Թումանյան, Ալավերդի համայնքների) բնակիչների համար, ովքեր չունեն աշխատանք կամ մասնագիտական կրթություն։

S/E GAYANE SIMONYAN SURIKI (BEE LIFE)

Սպիտակ, Լոռու մարզ

֏ 5,280,000 | € 9,247

Առաքելություն: Կանանց համար աշխատանքի ապահովում հաշվապահության և մեղրարտադրության ոլորտներում։

S_E GAYANE SIMONYAN SURIKI (Bee Life)
BERD WOMEN’S RESOURCE CENTER FOUNDATION

BERD WOMEN’S RESOURCE CENTER FOUNDATION

Բերդ, Տավուշի մարզ

֏ 6,102,600 | € 10,688

Առաքելություն: Սահմանային Բերդ համայնքի կանանց աջակցության տրամադրում։

INNOVATION AND TECHNOLOGIES COMMUNITY NGO

Ոսկեպար, Տավուշի մարզ

֏ 5,156,690 | € 9,031

Առաքելություն: ՏՏ-ի միջոցով համայնքային կառույցների ստեղծում և աջակցություն։

INNOVATION AND TECHNOLOGIES COMMUNITY NGO
S_E AIDA ATABEKYAN ASHOTI (Armenecoop)

S/E AIDA ATABEKYAN ASHOTI (ARMENECOOP)

Դիլիջան, Տավուշի մարզ

֏ 5,770,000 | € 10,105

Առաքելություն: Ուղղակի և անուղղակի կերպով աշխատանքի ապահովում Դիլիջանի ընդլայնված համայնքի 20-30 տարեկան գործազուրկ կանանց համար։

HATERK FOOD LLC

Կոթի, Տավուշի մարզ

֏ 5,640,000 | € 9,877

Առաքելություն: Սահմանային Կոթի գյուղի երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծում հաշվապահության և գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի ոլորտներում։

HATERK FOOD LLC
BOHEM ARVESTANOC-TEYARAN LLC

BOHEM ARVESTANOC-TEYARANLLC

Սևան, Գեղարքունիքի մարզ

֏ 5,051,000 | € 8,846

Առաքելություն: Մշակութային կյանքի որակի բարձրացում Սևան համայնքում՝ տաղանդների առաջխաղացման միջոցով։

REGIONAL DEVELOPMENT AND RESEARCH CENTER NGO (ETIUNI)

Լճաշեն, Գեղարքունիքի մարզ

֏ 6,092,000 | € 10,669

Առաքելություն: Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի սոցիալ-տնտեսական զարգացում յուրահատուկ պատմական/մշակութային ժառանգության մասին իրազեկման և զբոսաշրջության ոլորտի զարգացման միջոցով։

REGIONAL DEVELOPMENT AND RESEARCH CENTER NGO (Etiuni)
ARMENIAN CAMP LANGUAGE AND SAILING SCHOOL CHARITY NGO

ARMENIAN CAMP LANGUAGE AND SAILING SCHOOL CHARITY NGO

Շողակաթ, Գեղարքունիքի մարզ

֏ 5,540,000 | € 9,702

Առաքելություն: Հավասար պայմանների ստեղծում առողջական խնդիրներ ունեցող անձանց համար՝ ընդլայնված Շողակաթ համայնքի աջակցման և զարգացման միջոցով։

S/E MARGARITA MURADYAN HAYRAPET (STONE SOUP)

Ճամբարակ, Գեղարքունիքի մարզ

֏ 4,926,500 | € 8,628

Առաքելություն: Կայուն տնտեսական զարգացման խթանում Գետիկ հովտի համայնքների համար, ինչպես նաև այլ կայուն ձեռնարկությունների հիմնում։

S_E MARGARITA MURADYAN HAYRAPET (Stone Soup)
K-LODGING LIMITED LIABILITY COMPANY

K-LODGING LIMITED LIABILITY COMPANY

Կալավան, Գեղարքունիքի մարզ

֏ 5,572,000 | € 9,758

Առաքելություն: Կալավանի բնակիչների կյանքի որակի բարձրացում և սոցիալական-տնտեսական զարգացման խթանում։

GEGHAREG CULTURAL-EDUCATIONAL YOUTH NGO (SARVOR TOURISM)

Գավառ, Գեղարքունիքի մարզ

֏ 5,250,000 | € 9,194

Առաքելություն: Կայուն ֆինանսական եկամուտի աճ խոցելի խմբերի համար Գավառի զբոսաշրջային վայրերի առաջխաղացման միջոցով։

GEGHAREG CULTURAL-EDUCATIONAL YOUTH NGO (Sarvor Tourism)
S_E POGHOS HOVHANNISYAN DAVTI (Chir’s House)

S/E POGHOS HOVHANNISYAN DAVTI (CHIR'S HOUSE)

Բյուրական, Արագածոտնի մարզ

֏ 6,090,000 | € 10,665

Առաքելություն: Գյուղատնտեսության և ագրոտուրիզմի մոդելի ստեղծում Բյուրական համայնքի զարգացման նպատակով։

S/E ANAHIT SIMONYAN HRACHYAI (POLITICAL CAFE)

Թալին, Արագածոտնի մարզ

֏ 5,280,000 | € 9,247

Առաքելություն: Երիտասարդների շրջանում ակտիվության խթանում և կանանց ու աղջիկների համար հնարավորությունների տրամադրում Թալին քաղաքում և հարակից 29 համայնքներում։

S_E ANAHIT SIMONYAN HRACHYAI (Political Cafe)
LUKASHIN AGRICULTURAL ASSOCIATION CONSUMER COOPERATIVE

LUKASHIN AGRICULTURAL ASSOCIATION CONSUMER COOPERATIVE

Լուկաշին, Արմավիրի մարզ

֏ 4,200,000 | € 7,356

Առաքելություն: Տնտեսական, սոցիալական և մշակութային կարիքների հոգածություն կոոպերատիվի անդամների և ողջ համայնքի համար՝ ձեռներեցության խթանման շնորհիվ։

S/E NARINE MURADYAN RAFIKI (MACHANENTS TUN)

Էջմիածին, Արմավիրի մարզ

֏ 4,040,000 | € 7,075

Առաքելություն: Մասնագիտական զարգացման հնարավորությունների տրամադրում խոցելի խմբերի ներկայացուցիչների համար։

S_E NARINE MURADYAN RAFIKI (Machanents Tun)
AREVI LLC

AREVI LLC

Եղեգիս, Վայոց ձորի մարզ

֏ 6,190,000 | € 10,841

Առաքելություն: Եղեգիս համայնքի զարգացում զբոսաշրջության և բազմաշերտ տնտեսական զարգացման միջոցով։

S/E IRINA DARBINYAN SASHIKI (TTENUT)

Քարահունջ, Սյունիքի մարզ

֏ 5,650,000 | € 9,895

Առաքելություն: Քարահունջ համայնքի զարգացում զբոսաշրջության և տեղացիների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ։

S_E IRINA DARBINYAN SASHIKI (Ttenut)
CHILD DEVELOPMENT FOUNDATION (ZarMan Toys)

CHILD DEVELOPMENT FOUNDATION (ZARMAN TOYS)

Երևան

֏ 5,732,400 | € 10,039

Առաքելություն: Էկոլոգիապես մաքուր խաղալիքների և նոթատետրերի արտադրություն, որոնք խթանում են երեխաների ներդաշնակ զարգացումը։

ALEPPO COMPATRIOTIC CHARITY NGO

Երևան

֏ 5,574,200 | € 9,762

Առաքելություն: Կանանց հնարավորությունների ընդլայնում աշխատանքով ապահովելու միջոցով, Հայաստանում Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրում, Հայաստանում աշխատանքային իրավունքների պահպանում, ինչպես նաև բնակչության խոցելի խմբերի սոցիալական-տնտեսական դրության բարելավում։

ALEPPO COMPATRIOTIC CHARITY NGO
GIRLS OF ARMENIAN LEADERSHIP SOCCER NGO (GOALS)

GIRLS OF ARMENIAN LEADERSHIP SOCCER NGO (GOALS)

Երևան

֏ 5,884,000 | € 10,305

Առաքելություն: Սիրողական սպորտի խթանում բոլոր երեխաների համար՝ անկախ սեռից, սոցիալական կարգավիճակից, ֆիզիկական և մտավոր ունակություններից։

S/E ANUSH ZEINALIAN ASHOTI (OCHRE)

Երևան

֏ 4,735,500 | € 8,293

Առաքելություն: Օրգանական, ձեռագործ, նկարիչների կողմից գծագրված իրերի ստեղծում բաց վաճառքի նպատակով։

S_E ANUSH ZEINALIAN ASHOTI (Ochre)
IMPACT INNOVATIONS INSTITUTE LLC (Safe YOU)

IMPACT INNOVATIONS INSTITUTE LLC (SAFE YOU)

Երևան

֏ 4,210,000 | € 7,373

Առաքելություն: Էլեկտրոնային հարթակ և հավելված կանանց հանդեպ բռնության դեպքերի կասեցման և կանանց պաշտպանության համար։

SOURCE FOUNDATION

Երևան

֏ 6,240,000 | € 10,928

Առաքելություն: Նոր աշխատատեղերի ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց, առողջական խնդիրներ ունեցող երեխաների ծնողների համար և նրանց ակտիվ ներգրավվածության ապահովում սոցիալական կյանքում։

Source Foundation
S_E NELLI POGHOSYAN YURII

S/E NELLI POGHOSYAN YURII

Երևան

֏ 5,067,000 | € 8,874

Առաքելություն: Պատերազմի ընթացքում տարհանված կանանց համար աշխատանքի հնարավորության տրամադրում։

HDIF TRADING LLC

Երևան

֏ 6,223,000 | € 10,898

Առաքելություն: Կայուն տնտեսական հնարավորությունների ստեղծում և իրականացում գյուղերում և քաղաքներում, խոցելի խմբերի հետ՝ կանանց հետ աշխատանքի շեշտադրումով։

HDIF TRADING LLC
S_E SHOGHER ATANESYAN ARSHAVIRI (Ardook)

S/E SHOGHER ATANESYAN ARSHAVIRI (ARDOOK)

Երևան

֏ 6,144,173 | € 10,760

Առաքելություն: Տան պայմաններում աշխատանքի հնարավորություն այն կանանց համար, ովքեր ունեն առողջական խնդիրներով երեխաներ։

S/E VENERA PARONYAN RUBENI (SCHOOL FOR SOCIAL ENTREPRENEURS)

Երևան

֏ 5,100,000 | € 8,932

Առաքելություն: Լսողության խնդիրներ ունեցող անձանց համար լուծումներ՝ մատնահետքերով կարդալու ծառայություններ, օնլայն կրթության և կոնֆերանսների հնարավորություն։

S_E VENERA PARONYAN RUBENI (School for Social Entrepreneurs)
S_E NARINE MANUCHARYAN SERGEYI (Terracotta)

S/E NARINE MANUCHARYAN SERGEYI (TERRACOTTA)

Երևան

֏ 4,490,000 | € 7,863

Առաքելություն: Կրթական հնարավորությունների տրամադրում կավագործության միջոցով տարբեր տարիքի երեխաների համար (այդ թվում պատերազմի արդյունքում տարհանվածների)։

S/E HMAYAK NALBANDYAN ROMIKI

Երևան

֏ 4,040,000 | € 7,075

Առաքելություն: Շինանյութի և արվեստի գործերի արտարդրություն պլաստիկի վերամշակման միջոցով։

S_E HMAYAK NALBANDYAN ROMIKI
Share this article:
Share on facebook
Share on twitter
Share on pinterest
Share on whatsapp