«Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամ (HDIF)

Tim Straight HDIF

 

Հայաստանյան 35 սոցիական ձեռնարկություններ 186 միլիոն դրամի չափով ֆինանսական աջակցություն են ստացել ԵՄ ֆինանսավորմամբ COVID-19-ի աջակցման ֆոնդի կողմից։ Մենք ցանկանում ենք պատմել նրանցից մի քանիսի մասին, ովքեր ցուցաբերել են ներդրումային պատրաստվածության որոշակի մակարդակ։ Դրանց թվում է «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամը (HDIF), որն արժանիորեն ներկայացվել է Եվրոպական վենչուրային բարեգործական ասոցիացիայի (EVPA) կայքում։

Թիմ Սթրեյթը հիմնել է «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամը (HDIF) մեկ առաքելությամբ՝ ողջ Հայաստանում ընդլայնել կանանց իրավունքներն ու հնարավորությունները՝ օգտագործելով ավանդական այնպիսի արհեստներ, ինչպիսին ձեռագործ աշխատանքներ ստեղծելն է։ Նա զգում էր, որ ստեղծված աշխատանքները կգտնեն իրենց գնորդներին Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։ Այսօր նրանք ունեն 235 արտադրող և իրենց առջև նպատակ են դրել 2024թ․-ին այդ թիվը հասցնել հազարի, որպեսզի այդպիսով կարողանան ընդլայնել իրենց ազդեցության շրջանակը։

«Ինձ համար հաջողությունն այն չէ, թե քանի ապրանք ենք մենք վաճառել, այլ այն, թե քանի կյանքի հետ ենք առնչվել»,-ասում է Թիմը։ 

2021թ․-ին HDIF-ի եկամտի 54%-ն ապահովել են փախստականները։ Նրանցից մեկն առաջատար արտադրող Մարալն է։

HDIF- ի աշխատանքի մասին ավելին կարող եք իմանալ դիտելով տեսանյութը, որտեղ Թիմից և Մարալից բացի հանդիպում ենք նաև Լենային։ HDIF- ի շնորհիվ նա մի փոքր ընկերություն է հիմնել՝ զբաղվելով բարձի երեսների և ջեռոցի համար նախատեսված ձեռնոցների արտադրությամբ, որոնք մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում։ Տեսանյութի շնորհիվ ծանոթանում ենք նաև Գենյայի հետ, ով, ընտանիքի հետ միասին, գեղեցիկ մոմեր է պատրաստում։ 

Ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելեք նրանց կայքը՝ Homeland Development Initiative Foundation – HDIF.

 

 

 

HDIF ազդեցությունը

Ավելի քան 230 արտադրող

2021թ-ին 54% եկամուտ՝ փախստականների խմբերի շնորհիվ

Ապագայի ծրագրեր․ ներգրավել 1000 արտադրող մինչև 2024թ․-ը

Մինչև հինգ աշխատակից