- July, 2021
Կովիդ-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդ
«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարել էր հայտադիմումների ընդունելություն COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի համար
«Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարել էր հայտադիմումների ընդունելություն COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի համար, որը նպատակ ունի աջակցել Հայաստանում սոցիալական ձեռնարկություններին հաղթահարել համաճարակի հետևանքները և օգնել դառնալ առավել կայուն հետագա նմանատիպ ճգնաժամերի հանդեպ։
Սոցիալական ձեռնարկությունները կարող էին ներկայացնել հայտադիմումներ 3.5 միլիոնից 9 միլիոն դրամի (միջինը 5,640 – 14,510 EUR) սահմաններում ֆինանսավորման համար։ COVID-19-ի աջակցման ֆոնդի միջին դրամաշնորհային արժեքը կազմում է մոտ 6.2 միլիոն դրամ (10,000 EUR), սակայն ավելի մեծ բյուջե դիտարկվում էր, հաշվի առնելով դիմորդ սոցիալական ձեռնարկության կարիքները, սոցիալական ազդեցությունը և բիզնեսի շահութաբերությունը։ Բոլոր ֆինանսավորվող ծրագրերը պետք է իրակացվեն Հայաստանի Հանրապետության տարածքում:
Դիմորդները պետք է ներկայացնեին իրենց կանխատեսվող բյուջեն, որից նվազագույնը 20%-ը պետք է ուղղված լիներ միջին և երկարաժամկետ քայլեր անելուն (կայունության կառուցում), օրինակ՝ օնլայն վաճառքների համակարգի ներդրում, վաճառքի լրացուցիչ ուղիներ, նոր արտադրանք կամ ծառայություն։ Դիմորդը պետք է գրացված լիներ որպես ՀԿ, հիմնադրամ, ՍՊԸ կամ ԱՁ և համապատասխաներ Եվրոպական Միության սոցիալական ձեռնարկությունների մասին սահմանմանը:
Հայտեր էին ընդունվում այն սուբյեկտներից, որոնք գրանցված են եղել կամ գործել են մինչև 2020թ. մարտ ամիսը, ինչպես նաև նրանք, որոնք նախատեսում էին սկսել իրենց գործունեությունը 2020թ. սկզբին, որը ձախողվեց COVID-19 համավարակի և սահմանափակումների պայմաններում: Դիմորդը նաև պետք է գրանցվախ լիներ հայտադիմումների ընդունման ժամանակ և գործեր ՀՀ տարածքում:
Դիմորդները ընտրվեցին հետևյալ չափանիշների հիման վրա.
35 հաջողակ դիմորդներ, պայմանագիրը կնքելուց հետո, ստացել են դրամաշնորհային ամբողջ գումարը: