“Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության” ծրագրի տարածաշրջանային մեկնարկային միջոցառում

“Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության” տարածաշրջանային մեկնարկային միջոցառումը տեղի է ունեցել 2021թ․-ի հունիսի 9-11-ին։

“Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության” տարածաշրջանային մեկնարկային միջոցառումը տեղի է ունեցել 2021թ․-ի հունիսի 9-11-ին։ Այն ուղղված էր սոցիալական ձեռներեցության և սոցիալական ներդրումների զարգացմանը Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում։ Միջոցառումը նաև ներկայացրել է “Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության” ծրագիրը, դրա գործընկերներին և թե ինչ է պլանավորվում անել առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ 

Եռօրյա համաժողովի ընթացքում տարբեր սոցիալական ձեռնարկություններից, քաղաքացիական հասարակական կազմակերպություններից, բիզնես և պետական կառույցներից մասնակիցները հնարավորություն ունեցան իմանալ ավելին սոցիալական ազդեցություն ունեցող ներդրումների մասին։ Նաև քննարկվեց պետական մակարդակով բիզնես ոլորտի և կառավարության դերի կարևորությունը։

Սոցիալական ներդրումների մասնագետները կիսվեցին իրենց  ուսումնասիրություններով և բիզնեսի կամ հանրային կառույցների հետ համագործակցության գործնական փորձով: Մենք նաև ներկայացրեցինք Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում արդեն տեղի ունեցած սոցիալական ձեռներեցության և սոցիալական ներդրումների տարատեսակ օրինակներ:

Միջոցառումը նաև համախմբեց տարածաշրջանային տարբեր շահագրգիռ կողմերին, ովքեր արդեն զբաղվում էին սոցիալական ձեռներեցությամբ և իրականացրել էին սոցիալական ներդրումներ կամ հետաքրքրված էին վերջիններիս ներգրավմամբ։

Watch all the recordings of sessions from this event in English

Watch all the recordings of sessions from this event in Russian