Social Impact Award 2022

2009 թ․-ից սկսած Social Impact Award ծրագիրը նպաստել է սոցիալական ձեռներեցության մասին գիտելիքների և պրակտիկայի զարգացմանը ուսանողների շրջանում ինչպես Եվրոպայում, այնպես էլ դրանից դուրս։

Նպատակ և Նկարագիր

Այս տարի Social Impact Award-ն իրագործվում է «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից և տարածաշրջանում իրագործվում է Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի կողմից, որը Եվրոպայում լավագույն կազմակերպություններից է վենչուրային մարդասիրության և սոցիալական ներդրումների ոլորտում, ինչպես նաև Իմփաքթ Հաբ Երևանի կողմից, որը սոցիալական նորարարությունների հարթակ է և համայնք, որը սատարում է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացումը։

2009 թվականից ի վեր Social Impact Award ծրագիրը բարձրացնում է իրազեկվածությունը սոցիալական ձեռներեցության մասին Եվրոպայում և դրա սահմաններից դուրս։

Դա արվում է ընդհանուր տեղեկավության տարածման, դասընթացների, մասնագետների և գործընկերների միջև գիտելիքների ու փորձի փոխանակման միջոցով, ինչպես նաև լավագույն նախագծերին անմիջական օգնություն տրամադրելով։

Ծրագիրն ընդունում է հայտադիմումներ, որոնցից ընտրված 10 մասնակիցներից չորսը ծրագրի ավարտին կստանա 1500 եվրո աջակցություն և հնարավորություն կունենան մասնակցելու Social Impact Award Global միջազգային գագաթնաժողովին։

Ծրագրի հիմնական ոլորտներն են՝

  1. Իրազեկվածություն – Ստեղծել իրազեկվածություն սոցիալական ձեռներեցությունը աշխատանքի հնարավոր ոլորտ դիտարկելու համար։
  2. Կրթություն – Ապահովել երիտասարդներին համապատասխան միջոցներով՝ սոցիալական ձեռնարկություն ստեղծելու համար:
  3. Համայնք – Փորձագետների և գործընկերների հետ հետադարձ կապի ապահովման հնարավորություն:
  4. Աջակցություն – Աջակցել երիտասարդներին առաջին քայլերն անելու, ինկուբացիայի և նախնական ֆինանսավորում գտնելու հարցերում։

Ավելին ծրագրի կայքում։

Նպատակներ

  • Բարձրացնել սոցիալական ձեռներեցության մասին իրազեկվածությունը Հայաստանում և տարածաշրջանում
  • Աջակցել ուսանողներին, երիտասարդներին, նորաստեղծ գործարարներին սոցիալական մարտահրավերների պայմաններում իրակացնել նոր բիզնես լուծումներ։
  • Աջայցել ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը՝ ոլորտը բացահայտելու միջոցով։
  • Ֆինանսական աջակցություն տրամադրել տարվա լավագույն թիմին։
  • Ապահովել մասնակիցների կապը միջազգային հանրության ձեռնարկատերերի, գործընկերների և մասնագետների հետ։

Ամփոփ

Եթե դու 15-30 տարեկան ես և հրաշալի գաղափար ունես, որը լուծում է որևէ սոցիալական խնդիր և ունի հեռանկար դառնալու հաջողակ սոցիալական ձեռնարկություն, ապա այս նախագիծը հենց քեզ համար է։

Ծրագրի շրջանակներում քեզ կտրամադրվի հրաշալի գործիքակազմ՝ գիտելիքներ, աջակցություն, խորհրդատվություն և ներգրավվածություն համայնքի մեջ։

Դու կարող ես դառնալ 10-ը ընտրված նախագծերից մեկը և մրցել 1,500 եվրո դրամական աջակցության և Social Impact Award Global Summit գագաթնաժողովին մասնակցության համար։

Last Year’s Winners

Ծրագիրը մեծ հաջողություն է ունեցել և նախորդ տարիների բոլոր մանրամասները և տվյալները ամրագրվել են Social Impact Award ամենամյա հաշվետվությունում։

Ծրագրի 2021 թվականի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

EU-AM-1

This project is funded by the European Union.