Social Impact Award 2021: Ամփոփում

2009 թվականից ի վեր, Social Impact Award ծրագիրը խթանում է սոցիալական ձեռնարկատիրության մասին իրազեկվածությունը և դրա կիրառումը Եվրոպայի և այլ երկրների ուսանողների շրջանում։ Այս տարի, Social Impact Award Հայաստան ծրագիրն իրականացվում է “Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության” նախագծի ներքո և ֆինանսավորվում Եվրոպական միության կողմից։

2021 թվականին 9 թիմ ընտրվեց ինկուբացիոն փուլի համար և ստացավ մասնագիտական խորհրդատվություն Իմփաքթ Հաբ Երևանում։ Բոլոր ինը ֆինալիստները հնարավորություն են ստացել մասնակցել Social Impact Award ծրագրի միջազգային գագաթնաժողովին, որն այս տարի կանցկացվի օնլայն։ Սակայն 1500 եվրո ֆինանսավորում ստացել է միայն մեկ թիմ։

Չորս հիմնական ոլորտներն են՝

  1. Իրազեկվածություն – Բարձրացնել իրազեկվածության մակարդակը սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի հանդեպ, որպես հնարավոր աշխատանքային ոլորտ
  2. Կրթություն – Տրամադրել երիտասարդներին բավարար գիտելիքներով՝ սոցիալական ձեռնարկություն հիմնելու համար
  3. Համայնք – Հնարավորություն տալ երիտասարդներին ստանալ խորհրդատվություն մասնագետներից և գործընկերներից
  4. Աջակցություն – Աջակցել երիտասարդներին ինկուբացիայի, ֆինանսավորման և գիտելիքների շնորհիվ

Ինկուբացիոն փուլ

Շուրջ երկու ամսվա ընթացքում եզրափակից անցած թիմերը անցան ակտիվ ինկուբացիոն փուլ, որը ներառում էր ոչ միայն դասընթացներ, այլ նաև անհատական մենթորություն։ Այս փուլի ընթացքում մասնակիցները ստացան օգտակար և կարևոր տեղեկատվություն, որը նրանց օգնեց պատրաստվել վիդեո փիթչերին, ինչպես նաև ժյուրիի առջև իրենց գաղափարները ներկայացնելուն։

Մեր դասընթացավարները

Nazareth Seferian Value Proposition

Նազարեթ Սեֆերիան

Նազարեթ Սեֆերիանը աշխատում է կայուն բիզնեսի ոլորտում ավելի քան տասը տարի։ Նա դասավանդում է համալսարանական մակարդակի կուրսեր և թրեյնինգներ տարատեսակ բիզնես թեմաներով։ Social Impact Award 2021 ծրագրի շրջանակներում Նազարեթը անցկացրեց ինֆորմատիվ և խորացված վեբինար արժեքի ձևավորման թեմայով։

Flora Atoyan Marketing Basics Workshop Poster

Ֆլորա Աթոյան

Ֆլորա Աթոյանը վերջին 7 տարիների ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալում մարքեթինգի ոլորտում  և ունի արդեն 13 տարվա փորձ հյուրընկալության ոլորտում։ Վերջերս նա սկսել է կիսվել սեփական գիտելիքներով՝ դասավանդելով Մարքեթինգ և հաղորդակցման մենեջմենթ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Այս տարի, Social Impact Award ծրագրի շրջանակներում նա մեր մասնակիցների համար անցկացրեց ներածական դասընթաց մարքեթինգային հիմունքների վերաբերյալ։

Lilit Gharajyan Basic Finance Workshop Poster

Լիլիթ Ղարաջյան

Լիլիթ Ղարաջյանը ունի ավելի քան 15 տարվա փորձ ֆինանսների, հաշվապահության և ապահովագրության ոլորտներում։ “Ֆինանսների հիմունքներ” դասընթացի ընթացքում Լիլիթը անդրադարձավ բիզնեսի տեսակների, հարկավորման, ծախսերի և եկամուտների հաշվարկման, ֆինանսական հաշվետվությունների թեմաներին։

Louisa Hakobyan Branding Basics Workshop Poster

Լուիզա Հակոբյան

“Բրենդինգ ստարտափերի համար” դասընթացի ընթացքում Լուիզա Հակոբյանը օգնեց SIA 2021-ի մասնակիցներին հստակ պատկերացում կազմել բրենդինգի գործընթացի հիմնական փուլերի վերաբերյալ՝ հիմնվելով սեփական միջազգային փորձի և եզրակացությունների վրա։ Մասնակիցները նաև սկսեցին մշակել իրենց նախագծերի բրենդինգը և կորպորատիվ ինքնության այլ էլեմենտները։

Մեր մենթորները

Arman Khachatryan

Արման Խաչատրյան - Սոցիալական ձեռներեցության մասնագետ

Պարգև Իսկիկյան - ՏՏ մասնագետ

Barev Iskikian
Lilit Gharajyan

Լիլիթ Ղարաջյան - Ֆինանսների մասնագետ

Լուիզա Հակոբյան - Մարքեթինգի մասնագետ

Louisa Hakobyan
Tatev Mantoian

Tatev Mantoian – Operations Director

Tigran Abovyan – Financial Expert

Tigran Abovyan

Social Impact Award Հայաստան 2021-ի մասնակիցները

Be Safe

Be Safe-ը բջջային հավելված է, որը մանկապարտեզից մինչև տարրական դասարանների տարիքի երեխաներին ներկայացնում է երկրաշարժի ժամանակ կողմնորոշվելու ճիշտ քայլերը։

Girlopolis

Girlopolis -ը ՏՏ և բիզնես ոլորտներում ներգրավված 15-35 տարեկան կանանց և աղջիկների համար նախատեսված հաքաթոնների շարք է, որը նպատակ ունի աջակցել նոր գաղափարներին, ստեղծել ստարտափեր և տրամադրել հավելյալ հմտություններ։

Grandma

Grandma-ն արհեստական բանականության հիմքով հավելված է, որը գտնում, արգելափակում և հավաքագրում է ատելություն/բռնություն պարունակող առցանց բովանդակություն և ստեղծում ապահով միջավայր իր օգտատերերի համար, ինչպես նաև դյուրացնում ոստիկանության կողմից հանցագործությունների բացահայտումը։

MiCoFe

MiCoFe-ն օրգանական պարարտանյութ է, որի հիմնական բաղադրիչներն են բովված սուրճի թափոնները (պինդ մնացորդը, որն առաջանում է տաք ջրով կամ գոլորշով սուրճ պատրաստելուց հետո) և տարբեր «լավ» մանրէները:

Mothers for Mothers

Mothers for Mothers-ը մեդիահարթակ է, որի օգտագործման հիմնական թիրախում են նորաթուխ մայրերը։ Հարթակը նրանց տրամադրում է տեղեկատվական ռեսուրսներ վերջիններիս իրավունքների մասին, օգնում լուծել աշխատանքային հարցեր, իրավական խնդիրներ գործատուների հետ և այլն։

Palliative Care for Adults

Palliative Care for Adults -ը կազմակերպություն է, որը մատուցում է պալիատիվ խնամքի շարժական ծառայություն, հատկապես խոցելի խմբերի անձանց համար, օրինակ՝ անտուն և միայնակ մեծահասակների։

Play it Forward by Goals

Play It Forward -ը ժամանցային ֆուտբոլային ակումբ է։ Նախագծի հիմնական նպատակն է ունենալ սոցիալական ազդեցություն՝ մարզաբնակ աղջիկ երեխաներին ներգրավելով սպորտի մեջ։

Upper-Self

Upper-Self-ը օնլայն հարթակ է երեխաների և դեռահասների համար, որն օգնում է հաղթահարել հոգեբանական խնդիրները և ուղղորդում նրանց անձնային աճի ու կայացման ճանապարհին։

Vityuu

Vityuu-ն վիրտուալ իրականության հավելված է, որը պարունակում է խաղային բովանդակություն։ Վերջինս գործիք է հանդիսանում, որի միջոցով հնարավոր է հաղթահարել վախի և անհանգստության զգացողությունները և ամեն նոր փուլում բացահայտել սեփական ամենախորը ֆոբիաները։

Արդյունքների ամփոփում

Մեկ ամիս տևողությամբ հանրային քվեարկությունից հետո, որը կատարվում էր մասնակիցների վիդեո-փիթչերի հիման վրա, Իմփաքթ Հաբ Երևանում տեղի ունեցավ ավարտական փիթչինգ միջոցառում, որի ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց գաղափարները ժյուրիի առջև։

Հատուկ մրցանակներ

Palliative care for adults - Consulting

Palliative care for adults - Խորհրդատվություն

Vityuu - Խորհրդատվություն

Vityuu - Consulting
BeSafe - Consulting

BeSafe - Խորհրդատվություն

Մրցանակակիրներ

Ժյուրիի քվեարկության հաղթող՝ MiCoFe

Jury Award winner - MiCoFe
Community Voting winner - Girlopolis

Հանրային քվեարկության հաղթող՝ Girlopolis